Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Արդյունավետ համագործակցություն

Հայաստանի բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնն ստեղծման օրից համագործակցում է աշխարհի խոշորագույն կենտրոնների հետ։


Կոնկրետ պարբերական հիվանդության գենետիկական եւ կլինիկական հետազոտության ոլորտում մշտական խորհրդատվություններ են ունենում Ֆրանսիայի եւ Իտալիայի ճանաչված մասնագետների հետ։


Մեր կենտրոնի կողմից կազմակերպվող միջազգային համաժողովներն առիթ են դառնում, որ նրանք Երեւան այցելեն։ Ընդամենը երկու ամիս առաջ տեղի ունեցած հերթական նման հավաքի ժամանակ եւս արտասահմանցի գործընկերները ոչ միայն ոլորտի վերջին նորություններին ծանոթացրին, այլեւ մի քանի օր ժառանգական հիվանդություններ ունեցողների եւ նրանց ընտանիքների անդամների բժշկագենետիկական անվճար խորհրդատվություններ անցկացրին։ Մի քանի ծանր հիվանդների լաբորատոր նմուշները տարան իրենց մոտ հետազոտելու։ Ոչ այն պատճառով, որ մեր կենտրոնի լաբորատորիային չեն վստահում։ Ճիշտ հակառակը։ Հիվանդներին հետազոտելով, նրանց հիվանդության պատմություններն ուսումնասիրելով կարծիք հայտնեցին, որ հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություններն ու շեղումներն այստեղ բավական անսխալ ախտորոշում են։ Պարզապես այդ հիվանդություններն ու գեների մուտացիաներն այնքան շատ ու բազմազան են, որ աշխարհի լաբորատորիաները մասնագիտացել են։


Դրա ապացույցն է նաեւ այն, որ մեր կենտրոնի տնօրենը եվրոպական զարգացած երկրների գենետիկայի կենտրոնների ղեկավարների հետ անդամակցում էր Եվրամիության բժշկական գենետիկայի փորձագետների հանձնաժողովին։


Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի բարձրակարգ սարքերով հագեցած լաբորատորիաներում աշխատող փորձառու մասնագետները վերապատրաստվել են Ֆրանսիայում եւ ԱՄՆ–ում։


Կենտրոնի շնորհիվ բժշկական գենետիկան լուրջ տեղ է զբաղեցնում Հայաստանի առողջապահության ոլորտում։


«Մենք շատ կարեւորում ենք «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ իրականացվող համագործակցությունը պարբերական հիվանդության ոլորտում։ Պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ծրագրեր ենք մշակել ժառանգական այլ հիվանդությունների հետազոտման նպատակով գենետիկական հետազոտությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ»,–ասում է Թամարա Սարգսյանը։


Աշխարհում ներկայումս հայտնաբերված են ժառանգական հիվանդությունների համար պատասխանատու ավելի քան 25 հազար գեներ։ Տարիներ շարունակ մեր կենտրոնում ժառանգական շատ հիվանդությունների մոլեկուլային–գենետիկական հետազոտություններ են կատարվում։ Գրանցվում են Հայաստանի բնակչության շրջանում ժառանգական պաթոլոգիաների հաճախականությունն ու կառուցվածքը։
Գենետիկների բնորոշմամբ՝ ՊՀ–ն ժառանգական պարբերական բորբոքային տենդերի կամ ինքնաբորբոքային ախտանշանների նախատիպն է։ Նոպաների հաճախությունը, տեւողությունը, ուժգնությունը եւ բնույթը պայմանավորված է տվյալ հիվանդի մոտ գենային մուտացիաների սպեկտրով։ Իսկ նոպայի առաջացման գործոն կարող են հանդիսանալ հիվանդության ձեւն ու տեւականությունը, աշխարհագրական, եղանակային պայմանները, սթրեսը, սնունդը, տարիքը, ցավի զգացողության շեմը, ուղեկցող հիվանդությունները, օրգանիզմի դիմադրողականությունը, անցկացվող բուժման արդյունավետությունը, իսկ կանանց մոտ՝ նաեւ հորմոնալ ֆոնը։


Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ